«Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ)
Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց տեղի է ունեցել «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց՝ կազմակերպված ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության, ՀՅԴ Զավարյան ուսանողական միության և ՀՅԴ Լիբանանի պատանեկան միությունների կողմից:
«Միաժամանակ ՀՅԴ ԼԵՄ-ի և ՀՅԴ ԶՈՄ-ի ներկայացուցիչներ հանդիպել են Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ՝ հանձնելու նամակը, որում շեշտվում է երիտասարդության՝ Հայաստանի իշխանությունների հանձնողական քաղաքականության կտրուկ մերժումը»,- ասվում է ՀՅԴ ԼԵՄ հաղորդագրության մեջ: