Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան
Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն արդեն իսկ ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին իշխանության են եկել, այնպես էլ հիմա պայքարում են բոլոր այն անձանց, նախաձեռնությունների, ուժերի դեմ, ովքեր փորձում են երկրում հասնել քաղաքական փոփոխությունների:
Ոչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ և իշխանության ներսում գտնվող ու դեռևս դիմադրություն ցույց տվող անձինք պետք է գիտակցեն, որ այս դժոխքը մի օր ավարտվելու է, իսկ իրենց չարագործությունների ռեսուրսը մի օր սպառվելու է:
Որքան այս պարզ ճշմարտությունը շուտ գիտակցեն այնքան իրենց համար լավ:
Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն արդեն իսկ ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը: