Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածում. թյուրքագետ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ողջ երեկո հետևել է ադրբեջանական մեդիային, թե ինչպես են լուսաբանում Բագրատ Սրբազանի առաջնորդած ազատագրական երթը:
Ըստ նրա` մեր թշնամիները անթաքույց կերպով թիրախավորում են Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, հայ եկեղեցուն, մի խոսքով` բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել սկսված շարժմանը:
«Հասկանալի է, թե ինչու:
Զուգահեռ թերթում եմ Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը ծառայող լրատվամիջոցների էջերը:
Տպավորություն է, որ պարզապես վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածումը իբր հայրենասիրական քարոզ: Մեկին մեկ նույն քարոզն է, նույն ատելությունն ու սուտը հայերի դեմ:
Մի´ հետևեք, մի´ լսեք ու մի´ հավատացեք նրանց: Նրանք ստում են»,- «Տելեգրամ»-ի իր աիքում գրել է Գեղամյանը: