Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել քաղաքացիների հարցերին։
Սուսաննա Սիմոնյանը հանուն Տավուշի ընթացող պայքարի մասին է հարց ուղղել Արմեն Աշոտյանին։
Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում: Եթե ողջ հանրապետությունը, եթե Երևանը չկանգնեն ոտքի, եթե Հայաստանում տեղի չունենա համակարգային փոփոխություն, ոչինչ չի ստացվի: Գուցե կրկնվեմ. Տավուշում ժողովուրդը պայքարում է հետևանքների դեմ, Երևանը պիտի պայքարի պատճառի դեմ: Չի կարելի բուժել թոքաբորբը՝ միայն ջերմությունը իջեցնելով, պետք է մեծ դոզայով անտիբիոտիկներ ընդունել: Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած»: