Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Համացանցում հայտնվել են բունդեսվերի գաղտնի խորհրդակցությունների տեսաձայնագրությունները։ Այդ մասին հայտնում է բրիտանական Express-ը։
Նշվում է, որ ազատ հասանելիության տիրույթում են գերմանական բանակի հազարավոր գաղտնի հանդիպումների մանրամասներ, որոնց հնարավոր է ծանոթանալ առանց որևէ սահմանափակման։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ անվտանգության բացերը վերացվել են միայն մայիսի 3-ի երեկոյան։ Մինչ այդ, գաղտնի (որոշ դեպքերում՝ գերգաղտնի) հանդիպումների հղումները մի քանի ամիս շարունակ եղել են հանրային տիրույթում։
Սա Գերմանիայի զինված ուժերից գաղտնի տեղեկատվության արտահոսքի առաջին դեպքը չէ։ Մարտի 1-ին «Россия сегодня»-ի տրամադրության տակ էր հայտնվել Ղրիմի կամրջին հարվածելու հնարավորության մասին գերմանացի բարձրաստիճան զինվորականների քննարկման ձայնագրությունը։