Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերությունները
Գամբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները:
Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերությունների մասին, որոնք, ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության, դինամիկ զարգանում են և հասել են որակապես նոր մակարդակի: