Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի 9 000 զինվորական
Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված շքերթին կմասնակցի 9 000 զինվորական, կներգրավվի 70 միավոր զինտեխնիկա, հայտարարել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն։
Նա մանրամասնել է, որ շքերթին մասնակցելու են ՌԴ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներ՝ գնդեր, գումարտակներ՝ ըստ զորքերի տեսակների, կադետներ, կազակներ, կին զինծառայողներ և այլն։
Կարմիր հրապարակով անցնելու են նաև հատուկ ռազմական գործողության մասնակիցները։
Շքերթի ավարտին ավիացիան թռիչքներ կիրականացնի։