ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ և բարձրաստիճան հյուրեր այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների հատուկ ցուցադրությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջը:
Հնդկաստանի հանրահայտ Աջանտայի քարանձավների որմնանկարների` բնօրինակի արժեք ունեցող եզակի նմուշները կցուցադրվեն մինչև մայիսի 7-ը: