«Մենք այս շարժման զինվորն ենք». զոհված զինծառայողների ծնողներն օհնեցին դեպի Երևան ուղևորվող շարժումը
Դեպի Երևան քայլերթի մեկարկին 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողներն իրենց օրհնությունը տվին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին։
Զոհված զինվորի մայր Ալիսա Գևորգյանը, նրանց դիմելով, ասաց․
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք։ Ոնց որ մեր տղաներն են կռվել այս հողի համար, մենք պատրաստ ենք իրենց պես կռվել այս հողի համար։ Ո՛նց կհաջողենք, ե՛րբ կհաջողենք, չգիտեմ, բայց գիտեմ, որ պատրաստակամ ենք։
Հույս ունեմ, որ Աստված մեզ հետ կլինի այս ազնիվ պայքարում»։