Տիգրան Ուրիխանյանը ընտրության հարցում դեռևս չի կողմնորոշվում
Operativ.am-ի զրուցակիցն է ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով խոսում է Սբ. Սարգսի տոնի խորհրդի մասին.
«Տոնը շատ վսեմ ու վեհ գաղափարների և գգացմունքների արժևորման երևույթ է, այդ առումով այդ խորհուրդը պարունակող տոնը շատ հաճելի, կարևոր և ընդունելի է ինձ համար:
Որպես մարդ, որը դեռ չի գտել իր կեսը, ավելի ճիշտ չի կողմնորոշվում, թե հնարավոր տարբերակներից ում ընտրի, տոնը շատ կարևոր է»,- կեսկատակ կեսլուրջ նշեց Ուրիխանյանը:
Պատգամավորի խոսքով ինքը ամեն տարի էլ ուտում է աղաբլիթ, շատ անգամ է երազում տեսել այն բազմաթիվ աղջիկներին ու կանանց, որոնց երբևէ երկրպագել է, սակայն ամենադժվար խնդիրը կողմնորոշվելու մեջ է:
Ուրիխանյանը նշեց, որ այսօր արդեն իսկ կերել է աղաբլիթ, միայն հետո է իմացել, որ պետք էր երեկոյան ուտել, սակայն երազ տեսնելու ցանկությունը պատգամավորի մոտ մեծ է, ուստի նա մեզ հավաստիացրեց, որ մեծ դժվարությամբ ևս մեկ աղաբլիթ կուտի:
Հուսով ենք Սուրբ Սարգիսը կօգնի Տիգրան Ուրիխանյանին կողմնորոշվել և իրեն արժանի կողակից գտնել: