Խարդախության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա քաղաքացին վերադարձել էր Հայաստան
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 1-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 53-ամյա Արսեն Խ.-ն: Նա մարտի 14-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: