Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Իսրայելը ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժմանը մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար, հակառակ դեպքում երկիրը ռազմական գործողություն կսկսի Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը չի համաձայնի Իսրայելի հետ հրադադարի մասին գործարքին, եթե այն չպարունակի պատերազմն ավարտելու հուսալի ծրագիր:
Ինչպես նշում է պարբերականը, վերջին առաջարկը նախատեսում է մինչև 40 օր տևողությամբ հրադադարի նախնական շրջան, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակի մինչև 33 պատանդների ՝ երկարաժամկետ հրադադարի շուրջ հնարավոր հետագա բանակցություններով: Հաջորդ փուլերը կներառեն առնվազն վեցշաբաթյա հրադադար, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը կպայմանավորվեն պատանդներին ազատելու և ռազմական գործողությունների դադարը երկարացնելու մասին, որը կարող է տևել մինչև մեկ տարի: