Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Նորվեգիայի կառավարությունն այս տարի կավելացնի պաշտպանական ծախսերը 7 մլրդ կրոնով (632 մլն դոլար) և կհասնի ՆԱՏՕ-ի՝ ՀՆԱ-ի 2%-ի նպատակային ցուցանիշին, որը պետք է ուղղվի ռազմական կարիքներին: Այդ մասին հայտարարել է կառավարության ղեկավար Յոնաս Գար Ստերեն։
Այսպիսով, Նորվեգիայի տարեկան պաշտպանական բյուջեի չափերը կհասնեն 104 մլրդ կրոնի (9,38 մլրդ դոլար): Առաջիկա 12 տարում ռազմական կարիքների համար նախատեսվում է հատկացնել ևս 600 մլրդ կրոն (54,14 մլրդ դոլար), և սպասվում է, որ 2036 թվականին տարեկան պաշտպանական բյուջեի չափերը կկազմեն արդեն 166 մլրդ կրոն (գրեթե 15 մլրդ դոլար):