«Ես սիրում եմ, որ մենք միասին ծերանում ենք»․ Վիկտորյա Բեքհեմի շնորհավորանքն ամուսնու ծննդյան օրվա առթիվ
Վիկտորյա Բեքհեմի ամուսինը՝ բրիտանացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմն նշել է ծննդյան 49-ամյակը։ Այս առիթով Վիկտորյան ինստագրամում ամուսնու հետ մի քանի համատեղ լուսանկար է հրապարակել ու գրել.
«Ծնունդդ շնորհավոր, Դեյվիդ։ Ես սիրում եմ, որ մենք միասին ծերանում ենք: Դու ինձնից հետ չես!!!! Դու մեր ամեն ինչն ես!!!! Լավագույն հայրն ու ամուսինը, մենք բոլորս քեզ շատ ենք սիրում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Վիկտորյա Բեքհեմը 50 տարեկան դարձավ։ Spice Girls-ի նախկին անդամը տարեդարձը նշել է շատ շքեղ։ Բրիտանացի լրագրողները հաշվարկել են, որ տարեդարձի խնջույքը Վիկտորիայի և Դեյվիդի համար բավականին թանկ է արժեցել է՝ մոտ 250 հազար ֆունտ ստերլինգ: