«Մաղթում ենք ուժ՝ նամակին պատասխան պատրաստելու համար». Մարիա Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին․
«Ես չգիտեմ, թե որ ուժերի մասին է, ովքեր են այնտեղ և ինչ են մտածում։ Հուսով եմ՝ նման հայտարարություններ անողները բավարար ուժ կունենան պատասխանելու ռուս խորհրդարանականների դիմումին, որ ուղարկվել է ապրիլի 24-ին։ Պատասխանը ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն և, անհրաժեշտության դեպքում, հրապարակավ կմեկնաբանենք: Այնպես որ, մաղթում ենք ուժ՝ նամակին պատասխան պատրաստելու համար»,- ասել է նա։