Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան
Կիրանցի մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ երեկ՝ մայիսի 2-ին, Կիրանցում տեղի ունեցած դեպքերին և համացանցում հրապարակված տեսագրությանը, թե ինչպես են ոստիկանները՝ գյուղացիներին ուժով բերման ենթարկելուց հետո ուրախությամբ ողջագուրվում միմյանց:
«Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել, տարել են բաժին: Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս: Վաղը մյուս օրը ո՞նց են իրանց երեխեքի աչքերին նայելու, պատմություն ա դառնալու էս ամեն ինչը: Ասելու են՝ դուք հայրենիքը հանձնելուն մասնակից էիք դառնում: Կիրանց գյուղը երկու մասի են բաժանում, սաղս ողբի մեջ ենք, իրանք մի նենց ուրախանում են , մի նենց իրանց լավ են զգում, ոնցոր ամեն ինչ տեղն ա՝ Արցախը կա, Տավուշին էլ վտանգ չի սպառնում: Ուրախացե՛ք, թուրքը գալիս ա»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: