Հայկական ազգային խորհրդանշանները՝ մեկ գրքում
Հունվարի 25-ին պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան ՝ Հայկ Դեմոյանի «Հայկական ազգային խորհրդանշաններ» գիրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է «Փյունիկ» համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Գիրքը նվիրվում է հայ գրատպության 500-ամյանկին:
«Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքում առաջին անգամ տարբեր աղբյուրներից վերցրած նյութի հիման վրա ներկայացվում է հայկական մատենագրության, պետական և ազգային խորհրդանիշների, ճարտարապետության, տարբեր մշակութային օրինակներում մնացած հայկական զինանշանների, դրոշների և պատկերաքանդակների խորհրդանշանները:
Հայկ Դեմոյանն ասաց .«Տարբեր դարաշրջաններում դառնալով ազգի ոգեշնչման և հաղթանակի գրավական՝ այս խորհրդանշանները հայ պետականության և ազգային համախմբման յուրօրինակ վկայություններ են»: Նա միաժամանակ հիշեցրեց, որ յուրաքանչյուր պետություն արտաքին աշխարհին ներկայանում է իր խորհրդանշաններով՝ դրոշով, զինանշանով և պետական օրհներգով:
ՀՀ Պաշտպանության նախարարը կարևորեց Հայկ Դեմոյանի կատարած աշխատանքը, խորհրդանշական համարելով նաև այն, որ գրքի շնորհանդեսը տեղի է ունենում ՀՀ Զինված ուժերի 21-րդ տարեդարձի առթիվ: «Սա պետք է զինվորականների համար յուրատեսակ դասագիրք եւ սեղանի գիրք լինի»,- շեշտեց պաշտպանության նախարարը: