Սադիզմի ոգով տոգորված ժողովրդական ոստիկանները կամ քննիչները մարդկանց ստորացնում են. Արթուր Խաչատրյան
Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության առումով հպարտանալու առիթ չունի: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը Հայաստանին շատ հետաքրիր գնահատական է տվել 3.07: 2.99-ը դիկտատուրա է, այսինքն ընդամենը 0.7 միավորով է Հայաստանը բարձր այդ շեմից: Հիմա կասեն՝ 3.07-ը նշանակում է, որ մենք անցումային ժողովրդավարություն է, բայց եթե թվերը բողադրիչների բժանենք, կտեսնենք, որ այդ շեմը հաղթահարել են 4,25, որովհետեւ այդքան միավոր ստացել է քաղաքացիական հասարակությունը: Եթե 4.25-ը մի քիչ նվազեցնեք, ապա կտեսնեք որ Հայաստանը, որը ոգևորությամբ իրեն հռչակել էր ժողովրդավարության բաստիոն, անցումնային դիկտատուրա է։
«Freedom House»-ը և ԱՄՆ պետքարտուղարությունը ուշադրություն են դարձրել բռնի ուժ կիրառելու հանգամանքին: Մարդուն ձերբակալել եք, ձեռնաշղթաները հագցրել եք, նա չի կարող այլևս դիմադրույուն ցույց տալ, բայց սադիզմի ոգով տոգորված ժողովրդական ոստիկանները կամ քննիչները մարդկանց ստորացնում են: Ավտոբուսի միջադեպից հայտնի Սամվել Վարդանյանի հետ կատարվածը սև խարան է իշխանությունների վրա: Ուղեկցող ոստիկանները Զեյթունում դուրս են գալիս, իբրեւ թե զուգարան փողոցում, որը բավական զզվելի է, երեք դիմակավորված անձինք կամ առարկաներ, այդ տղայի նկատմամբ ֆիզիկական բռնություն եւ ստորացում են իրականացնում: Գտե՞լ եք այդ մարդկանց, իհարկե չեք գտել»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: