Ճշտեցի՞ք Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժի իրավունքն ինչո՞ւ էր սահմանափակվել, ո՞ւմ հրամանով․ Թովմասյանը՝ ՄԻՊ-ին
ԱԺ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթում նշեց, որ ոստիկանության հսկողության տակ գտնված և բռնության ենթարկված Սամվել Վարդանյանի գործով ՄԻՊ-ը իրավական գնահատական չի տվել։
«Ձեր այս վարքագծով ևս մեկ անգամ ամրապնդեցիք հանրության լայն շրջանում առկա տեսակետը, որ ՔՊ կուսակցության օմբուդսմենն եք։ Մինչդեռ, պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների վերականգնմանը։ Բայց դուք չասացիք, թե ինչ եք արել Սամվել Վարդանյանի իրավունքների վերականգնման համար, և ո՞ւր է արդյունքը։ Եվ սա է պատճառը, տիկին Մանասյան, որ ձեր լուսանկարները մարդիկ փակցնում են Երևանի տարբեր բնակավայրերում պատերի ու ծառերի վրա՝ գրելով, որ փնտրվում է օմբուդսմեն»,- նշեց Թագուհի Թովմասյանը։
Թագուհի Թովմասյանը նաև հարցրեց Անահիտ Մանասյանին․ «Ճշտեցի՞ք՝ հայրենիքի հանձնման դեմ դուրս եկած Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժի իրավունքն ինչո՞ւ էր սահմանափակվել, ո՞ւմ հրամանով, ի՞նչ նպատակով։ Եվ ի՞նչ արեցիք դուք՝ Տավուշի հոգևոր առաջնորդի իրավունքների վերականգնման համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։