Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
Ռուսներն իսկապես խարկովն ու Սումը գրավելու ծրագիր ունեն։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Պավլյուկը։ «The Times» պարբերականին տված հարցազրույցում նա նշել է, որ հայտնի չէ՝ օկուպանտները կկարողանա՞ն դա իրագործել, սակայն հավելել է, որ 2024 թվականին ՌԴ-ն ցանկանում է ամբողջությամբ օկուպացնել Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանները։
Այնուամենայնիվ, Պավլյուկը լավատեսություն է հայտնել, որ ԱՄՆ-ի ռազմական օգնության փաթեթը, եվրոպական աջակցության հետ, կարող է ոչ միայն կանգնեցնել թշնամու առաջխաղացումը ամռանը, այլև, հավանաբար, երկրին ռազմավարական առավելություն կտա: