«Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում
Մամուլի եւ լրագրողական գործունեության ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ Կառավարության որդեգրած քաղաքականությունն է՝ անել առավելագույնը ոլորտի զարգացման եւ ամրապնդման համար։
«Շնորհավորում եմ ազատ մամուլի բոլոր ջատագովներին։
Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։
Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։
Ինդեքս, որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի շուրջ 180 երկրներում։
«Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը՝ 103-րդ, Ադրբեջանը՝ 164-րդ, Թուրքիան՝ 158–րդ, իսկ Իրանը՝ 176-րդ հորիզոնականում են»,- նշված է գրառման մեջ: