Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանին» ծաղրող պաստառը
«Ինտերի» չեմպիոնական շքերթի ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել: Երկրպագուներից մեկը Հենրիխ Մխիթարյանին պաստառ է տվել, որի վրա գրված է եղել «կոմպլեքսավորված միաստղայիններ»:
Հայ կիսապաշտպանը միանգամից չի հասկացել գրածի իմաստը և պարզաբանում է հարցրել երկրպագուից: Վերջինս ասել է, որ նրանք արդեն այդպես են անվանում «Միլանին»: Կատակը հասկանալուց հետո Հենրիխը ժպտացել է, բայց վերադարձրել է պաստառը:
«Ինտերը» 20-րդ անգամ նվաճեց Սկուդետոն, ինչի շնորհիվ թիմի խաղաշապիկին երկրորդ աստղ ավելացավ: «Միլանը» 19 անգամ է չեմպիոն դարձել և դեռ մեկ աստղ ունի: