Հայտնի է դարձել Փարիզի Օլիմպիադայի մասնակիցների ճաշացանկը
2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հրապարակել են մրցույթի մասնակիցների ճաշացանկը։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Le Parisen-ը։
Աղբյուրի համաձայն՝ մասնակիցները կսնվեն մոլորակի ամենամեծ ռեստորանում, որը գտնվում է Սեն-Սեն-Դենիում։ Մարզիկները կփորձեն խոզի աղացած միս` թայլանդական ռեհանով, ծաղկակաղամբ և տապակած կարտոֆիլ` քրքումով, տապակած պղպեղ, սոխ, ծովախեցգետին, ինչպես նաև գառան միս:
Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։