Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացված ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներ Արտեմ Դոնսկովին, Նիկիտա Իվանովին և Իսլամ Խալիլովին մեդալ է շնորհել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով համապատասխան հրամանագրին:
Դպրոցականները, ովքեր դպրոցից հետո ազատ ժամանակ աշխատել են որպես հանդերձարանում, «Կրոկուս սիթի հոլ»–ում կարողացել են շենքից դուրս բերել մոտ հարյուր հոգու, իսկ նրանցից հետո ևս մի քանի հարյուր մարդ փախել է նույն ելքով։
Մարտի 22-ի երեկոյան զինված անձինք ներխուժել էին Մոսկվայի մարզում գտնվող «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահ, որտեղ պետք է ելույթ ունենար «Պիկնիկ» խումբը։ Նրանք կրակ էին բացել մարդկանց վրա, ինչպես նաև հրկիզել շենքը։ Ահաբեկչության հետևանքով կան զոհեր և վիրավորներ: