Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցցիներին (տեսանյութ)
Բագրատ Սրբազանին ոստիկանները դեռևս չեն թողնում մտնել Կիրանց։ Ոստիկանների վարքը Տավուշի թեմի առաջնորդը ոչ ադեկվատ որակեց։ Նա պատմեց, որ քանի որ ոստիկաններն իրենց չեն թողնում գնալ ու տեսնել՝ ինչ վիճակում են կիրանցիները, գյուղացիներն իրենք են որոշել գյուղից ոտքով իջնել, գալ իրենց տեսնելու։ Այս ամենը ոստիկանության փոխգնդապետին խիստ զայրացրել է։
«Չգիտեմ՝ ինչ հրահանգ է իջել իրենց։ Փոխոստիկանապետի անադեկվատ վարքը․ նստած սպասում էինք, մեքենայից իջավ, բղավելով հարձակվեց մեզ վրա։ Բղավում էր, թե մենք սադրում և հրահրում ենք։ Մինչդեռ ինքն էր սադրում ու հրահրում։
Էդքա՜ն անադեկվատ մարդիկ ․․․․ Թե ես ի՞նչ պիտի անեի, դատարկ ձեռքերով գնալու էի՝ ի՞նչ անեմ», պատմեց Բագրատ Սրբազանը։
Նրանց գործերը խավարի մեջ են, ոչ սեր կա մեջները, որ լույս, միայն խավար ու սուտ, կիրանցիների նկատմամբ ոստիկանների բիրտ ուժային գործողություններին անդրադառնալով՝ ասաց Բագրատ Սրբազանը։
«Ողջունում եմ իմ ժողովրդին, հալալ լինի ձեզ, Աստված օրհնի ձեզ»,- դիմելով կիրանցիներին՝ ասաց Տավուշի թեմի առաջնորդը։