Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ իսրայելական կառավարությանը մեղադրելով պաղեստինցիների «ցեղասպանության» համար։
Նա նշել է, որ Իսրայելի հետ հարաբերությունները կխզվեն մայիսի 2-ին։
Իսրայելի իշխանությունները Պետրոյի խոսքերն անվանել են հակասեմական և ատելություն սերմանող ու ընդգծել, որ Կոլումբիայի նախագահի դիրքորոշումը հավասարազոր է ՀԱՄԱՍ-ին գովաբանելուն:
Գազայում իսրայելական գործողությունները քննադատելուց բացի, նախագահ Պետրոն դադարեցրել է զենքի գնումներն Իսրայելից, որը նախկինում Կոլումբիայի զենքի ամենակարևոր մատակարարներից էր:
Բրազիլիայի հետ Կոլումբիան աջակցում է Հաագայի Միջազգային քրեական դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության նախաձեռնած դատավարությանը: