«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրում դեսպաններին
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին փակ հանդիպման են հրավիրելու։
«Ուզում ենք ստանալ շատ հստակ հարցի պատասխան՝ արդյո՞ք իրենց կողմից ֆինանսավորվող բարեփոխումների ծրագրի վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատումն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, թե միջազգային հանդիպումներում տպավորություն է, որ այդ մարդիկ չեն տիրապետում Հայաստանում ստեղծված վիճակին կամ «կեղծ լուրերի տակ են»։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ ասաց, թե ուզում են առարկայական քննարկում անցկացնել՝ հասկանալու համար, թե այն, ինչ ներկայացվել է, սա՞ է։
«Մեր հանդիպման հրավերը նպատակ ունի ճշգրտելու մոտեցումներն ու հասկանալու, թե առարկայական առումով ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշեց Աբրահամյանը։