Ասում էին՝ դուք եք դեմներս կանգնել, դե կերեք, 10-ից ավելի բերետավորներ քարշ տալով բերման ենթարկեցին․ կիրանցի
«Մենք կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի պատճառով բերեցին ոստիկանության բաժանմունք»,- լրագրողներին պատմեց կիրանցի Ռուդիկ Ավալյանը, ում այսօր այլ բնակիչների հետ բերման էին ենթարկել Կիրանցից։
Նա ասաց, որ իրենք որևէ դիմադրություն ցույց չեն տվել, ձեռքները վեր հանած պարզել էին։
«Ասում էին՝ մենք պետք է գնանք, ականները հանենք։ Մենք էլ ասում էինք՝ այդ ականները, որ հանում եք, ադրբեջանցին գալիս է մեր գյուղ, մեր տուն։ Մենք ունենք սեփականության վկայական, մեր տունն է, հողն է։ Ակնթարթ է տևել, չեմ կարող նկարագրել, թե ինչպես եկավ։ Համ փխում էին, համ գոռում։
Մեկ մարդու երևի մի տաս բերետավոր խփելով տանում էին»,- պատմեց Ռ.Ավալյանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների։ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ այսօր 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։ Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ են արձակվել։
Մանրամասները՝ Yerevan.today-ի տեսանյութում։