Ոստիկանները փակել են մուտքը դեպի Կիրանց
Ոստիկանները փակել են մուտքը դեպի Կիրանց:
Կիրանցում բերման ենթարկված և Իջևանի ոստիկանության բաժին տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն ազատ են արձակվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բերման է ենթարկվել 31 քաղաքացի։
Պատգամավորը հայտնել էր նաև, որ Կիրանցում ոստիկանության կողմից իրականցվում է «Օղակ» օպերացիա:
«Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը: Մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածների մեջ կան նաև անչափահասներ: Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավել քաղաքացի», - գրել է նա: