ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ցանկում ընդգրկված են շուրջ 300 իրավաբանական և ֆիզիկական անձինք և կազմակերպություններ։
Պատժամիջոցների փաթեթը ներառում է ընկերություններ Ադրբեջանից, Թուրքիայից, Բելգիայից, Չինաստանից, Սլովակիայից և ԱՄԷ-ից։
Վաշինգտոնում սահմանափակումները բացատրել են այն հանգամանքով, որ այս ընկերությունները Մոսկվային օգնում են շրջանցել պատժամիջոցները և սարքավորումներ գնել արտասահմանից։