Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
Թուրքիան տարբերակներ է ուսումնասիրում Իսրայելի դեմ դատական հայցին մասնակցելու համար, որն ավելի վաղ Արդարադատության միջազգային դատարան էր ներկայացրել Հարավաֆրիկյան Հանրապետությունը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ մամուլի ասուլիսում։
«Հարավային Աֆրիկայի՝ հայց ներկայացնելու առաջին օրվանից մենք աջակցել ենք այս քայլին և վերահսկում ենք զարգացումները՝ իրավական տեսանկյունից պարզելու, թե ինչպես և ինչ հիմքերով կարող ենք միանալ այս հայցին», - նշել է նա: