Հեյլի Բիբերը մեկնաբանել է Ջասթինի անհանգստացնող լուսանկարը
Վերջերս Ջասթին Բիբերի երկրպագուներին լրջորեն անհանգստացնում էր ոչ միայն նրա ֆիզիկական, այլև հոգեկան վիճակը (և բոլորը՝ ամուսնալուծության մասին լուրերի պատճառով): Երգիչը երեկ լացակումած լուսանկար է հրապարակել, որը վախեցրել էր երկրպագուներին: Սակայն ինչպե՞ս է դրան արձագանքել Հեյլին։
Մինչ արտիստի երկրպագուները գրառման տակ մեկնաբանություններում աջակցում են Ջասթինին, նրա կինը կարծես այլ կարծիքի է։ «Սիրունիկ լացկան երեխա»,- գրել է մոդելը։
Ի դեպ, Ջասթին և Հեյլի Բիբերների նշանադրության մասին հայտնի դարձավ 2018 թվականի ամռանը։ Իսկ լուրերից մի քանի ամիս անց զույգը պաշտոնապես դարձավ ամուսին և կին։ Անցյալ աշնանը սիրահարները նշել են ամուսնության հինգերորդ տարեդարձը։