Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու նկարով և մայիսի 1-ի առթիվ շնորհավորել ռուսաստանցիներին
ՌԴ անվտաանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մայիսի 1-ի տոնի առթիվ յուրահատուկ ձևով է շնորհավորել ռուսաստանցիներին։
Մեդվեդևն ուշագրավ հրապարակում է արել սոցցանցում՝ ներկայացնելով Հայրենական Մեծ պատերազմի տարիներին շատ հայտնի պաստառի մի փոքր ձևափոխված տարբերակը։
1941 թվականին ստեղծված՝ «Մուրճի յուրաքանչյուր հարված ուղղված է թշնամուն» խորագրով այս պաստառի վրա պատկերված սովետական աշխատավորը մուրճի ամեն մի հարվածով արկեր է ուղղում Հիտլերին՝ նրա ծաղրանկարին։
Մեդվեդևի կողմից ձևափոխված տարբերակում պաստառի վրա Հիտլերի փոխարեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է պատկերված։