ՃՏՊ՝ Արարատ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ․ մանրամասներ
Մայիսի 1-ին՝ ժամը 10:38-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արարատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 47-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի մոտակայքում, Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Պ., ծնված 2000 թ․), դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանած Renault մակնիշի կցորդիչով բեռնատարին (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1992 թ.), ինչի հետևանքով Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է։
Փրկարարները հոսանքազրկել են Renault մակնիշի բեռնատարը, փակել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, Ս. Պ.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն: