Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բացեն ճանապարհը․ բնակիչները հաստատակամ են, չեն քանդելու վրանները․ Գառնիկ Դանիելյան
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը շարունակում է փակ մնալ։ Արդեն տեղեկություններ կան, որ իշխանությունները որոշել են ուժի գործադրմամբ այն բացել։
«Մեզ ասել են, որ այս մի քանի օրն էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բացեն»,- «Փաստինֆո»-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանելյանը՝ նշելով, որ բնակիչները հաստատակամ են ու ճանապարհը բացելու, վրանները հանելու մտադրություն չունեն։ Միաժամանակ պատգամավորը նշել է, որ իշխանության ուղարկած մասնագետները այլ ճանապարհով գնում են Կիրանց՝ իրենց նախաձեռնած սահմանազատումն անելու համար։
«Անտառային տարածք է, արահետները շատ են»,- ասել է Դանիելյանը։
Նրա փոխանցմամբ՝ բնակիչների տրամադրությունները չեն փոխվել, միայն թե արդեն համոզվել են, որ իշխանություններն իրենց ստել են՝ հույսեր տալով, թե բանակցություններով հարցերը լուծվելու են։
«Պատկերացրեք՝ այդ արահետները, որոնք հիմա օգտագործվում են մասնագետների կողմից, թշնամու համար էլ են լինելու, բնակիչը ո՞նց կարող է իրեն ապահով զգալ՝ այս ապօրինի սահմանազատումից հետո»,- ընդգծել է Գասռնիկ Դանիելյանը։