Աշխարհի տարբեր երկրներում հայն ունի խելացի, աշխատասեր ու ստեղծարար մարդու համբավ. Արմեն Սարգսյան
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Աշխատանքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
«Այսօր աշխատանքի ու աշխատավորի տոնն է:
Մեր ժողովուրդը միշտ էլ աչքի է ընկել աշխատասիրությամբ ու աշխատանքի հանդեպ հարգանքով: Այսօր էլ աշխարհի տարբեր երկրներում հայը պահանջված ու հմուտ մասնագետ է, ունի խելացի, աշխատասեր ու ստեղծարար մարդու համբավ:
Աշխատող, արարող քաղաքացին իր երկրի հաջողության յուրատեսակ երաշխավորն է: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր ոք ունենա արժանապատիվ աշխատանքով պատշաճ կենսամակարդակ ապահովելու հնարավորություն»,- նշել է նա: