Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը
Վրաստանի խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը:
Այս օրենքով նախատեսվում է ստեղծել «արտաքին ուժերի շահերն իրականացնող կազմակերպությունների» ռեեստր։ Իշխանությունները պահանջներ ունեն այն ՀԿ-ների և ԶԼՄ-ների դեմ, որոնք դրամաշնորհներ են ստանում Վրաստանի ռազմավարական գործընկեր երկրներից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից։
Բողոքի ցույցերի պատճառով խորհրդարանում կրկին գործում է անվտանգության հատուկ ռեժիմ: ԶԼՄ-ներից կթույլատրվեն միայն հեռուստաալիքների նկարահանող խմբերը։
Ի դեպ, Վրաստանի խորհրդարանում պատգամավորները ծեծկռտուքի մեջ են մտել լիագումար նիստի մեկնարկից առաջ։ Ընդդիմադիր պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին պահանջել է ցույց տալ տեսանյութը, թե ինչպես են «երազողները» ֆիզիկական ուժ գործադրում բոլորի նկատմամբ:
«Աղմաշենեբելիի ռազմավարության» առաջնորդ Գեորգի Վաշաձեն «Ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլիին խորհրդարան է բերել անվասայլակով:
Գեորգի Վաշաձեն հայտարարել է, որ «Ռուսական օրենքի հիմնական նպատակն է փչացնել հարաբերությունները մեր արևմտյան գործընկերների հետ և ստիպել նրանց խզել հարաբերությունները Վրաստանի հետ»:
Քաղաքական գործիչն այսպես է մեկնաբանել ԱՄՆ Սենատի 14 անդամների նամակը, որում ասվում է. «Եթե օրինագիծն ընդունվի, մենք ստիպված կլինենք նպաստել Վրաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխությանը»։