Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբանական խումբ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Այս հայտարարությունը տարածել են նրա փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևն ու Էրիկ Ալեքսանյանը։
«Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները: Արդյունքում գրեթե Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների քննչական մարմինները հրաժարվեցին Ա. Սուքոյանի լսվելու իրավունքի իրացումից: Այսօր տեղեկացել ենք, որ առկա է Ա. Սուքոյանին ձերբակալելու որոշում: Այսինքն առանց լսելու անձին, որոշել են ձերբակալել: Ուշագրավ է, որ հենց երեկ ոստիկանները բռնություն են գործադրել լրագրողների նկատմամբ, սակայն որևէ քրեական վարույթ հարուցված չէ: Ուշագրավ է, որ հանրությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր լրագրողների նկատմամբ բռնության գործադրմամբ, բայց որևէ մեկը չէր ձերբակալվել: Ակնհայտ է, որ սույն դեպքը չի վերաբերել լրագրողի կարգավիճակին, իսկ այդ պնդման հիմքը նաև հենց ենթադրյալ տուժողի հրապարակավ հայտարարությունն է: Առկա չէ որևէ առնչություն: Դեպքը եղել է միջանձնային բնույթի վիճաբանություն, որի վերաբերյալ մեր ամբողջական դիրքորոշումն, այդ թվում հրապարակավ ներկայացվելու է
Փաստաբաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև
Էրիկ Ալեքսանյան»։