Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
Լատվիայի կառավարությունը փակ նիստում հավանություն է տվել ազգային զինված ուժերի ռեսուրսներից Ուկրաինայի զինված ուժերին հակաօդային պաշտպանության համակարգերի, մարտավարական անօդաչու հսկողության համակարգերի և այլ տեխնիկական միջոցների փոխանցմանը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով վարչապետ Էվիկա Սիլինանի հայտարարությունը:
Նա նշել է, որ դա կօգնի բարելավել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ու հետախուզական հնարավորությունները:
«Լատվիան Ուկրաինային ռազմական օգնության համար հատկացնում է համախառն ներքին արդյունքի 0,25 տոկոսը: Երկիրը կշարունակի աջակցել Ուկրաինային նաև դաշնակիցների հետ»,- ասել է Սիլինան: