Լոնդոնում սամուրայի թրով զինված տղամարդը հարձակվել է պատահական անցորդների վրա
Լոնդոնում սամուրայի թրով զինված տղամարդը հարձակվել է պատահական անցորդների վրա ու վիրավորել նրանցից մի քանիսին, հայտնում է տեղի ոստիկանությունը։
Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի Հեյնոտ թաղամասում, սամուրայի թրով զինված մարդը վազել է անցորդների ուղղությամբ՝ ընթացքում թրով հարվածելով աջ ու ձախ։ Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել 5 անձ, տղամարդը հարձակվել է նաև իրեն վնասազերծել փորձող ոստիկանների վրա։
Ի վերջո, սամուրայի թրով զինված տղամարդուն հաջողվել է վնասազերծել ու ձերբակալել։ Տեղի ունեցածը ահաբեկչություն չի որակվել, սակայն թաղամասում գտնվող մետրոյի կայարանը փակվել է՝ ավտանգության նորմերից ելնելով։