Ընդլայնումը կենսական նշանակություն ունի Եվրամիության ապագայի համար, այն պետք է արագացնել․ Միշել
Ընդլայնումը կենսական նշանակություն ունի Եվրամիության ապագայի համար, քանի որ առանց ընդլայնման նոր երկաթյա վարագույրի առաջացման վտանգ կա՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը լրագրողների հետ զրույցում:
«Անկայուն, առանց բարգավաճման կամ տնտեսական զարգացման հարևանություն ունենալը չափազանց վտանգավոր կլինի։ Եվրամիության և թեկնածու երկրների ընդհանուր շահերից է բխում առաջընթաց գրանցել, արագացնել ընդլայնումը»,- հայտարարել է Միշելը։
Նա նշել է, որ եթե չլիներ 20 տարի առաջվա ընդլայնման ալիքը, այսօրվա Եվրամիության երկրները բաժանված կլինեին երկաթյա վարագույրով, և նրանց մի մասը կլիներ Ռուսաստանի ազդեցության տակ։