Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Առնվազն 6 մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել Աֆղանստանի արևմտյան Հերաթի նահանգում մզկիթի վրա հարձակման հետևանքով։ Այս մասին հաղորդում է աֆղաստանյան Pajhwok գործակալությունը։
Հարձակումն իրականացրել է հրաձգային զենքով զինված մի տղամարդ։ Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության խոսնակի՝ տղամարդը կրակ է բացել հավատացյալների վրա, որոնք Գոզարայի շրջանում մասնակցում էին երեկոյան աղոթքի։
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։