Տավուշից գյուղեր հանձնելով` Հայաստանի դարպասն են բացում թշնամու առջև․ պատերազմ կլինի` ոչ թե եթե չհանձնենք այդ տարածքները, այլ եթե հանձնենք (տեսանյութ)
Այսքան ժամանակ Ադրբեջանը չի համարձակվել Տավուշի ուղղությամբ գործողություններ անել, քանի որ Տավուշը ամենապաշտպանված սահմանն է։ Սյունիքի վրա հարձակվեցին, որովհետև Սյունիքը երեսուն տարի Արցախի միջոցով պաշտպանված է եղել, հիմա խոցելի է։ Տավուշից գյուղեր հանձնելով` Հայաստանի դարպասն են բացում թշնամու առջև, հետևաբար պատերազմ կլինի` ոչ թե եթե չհանձնենք այդ տարածքները, այլ եթե հանձնենք տարածքները, կլինի պատերազմ»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
«Այս ընթացքը կարելի էր կանգնեցնել ուժային կառույցների միջոցով, ի դեպ, բանակի պարտականությունն է ՀՀ սահմանի անձեռնմխելիությունը պաշտպանելը։ Հայ ժողովրդին դավաճանողը նաև բանակն է, ռազմական գործիչները լռում են, ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը ոչինչ չեն անում՝ կանխելու համար այս գործընթացը, դատախազներից գոնե մեկը չի ասում՝ արածն օրենքի խախտում է, սյուն դնելով՝ սահմանազատում չեն անում, Վրաստանի հետ 30 տարի է՝ սահմանային խնդիրներ ունենք, բա ինչու՞ այսքան ժամանակ չգնացին, սյուն դնեին, համարեին, որ խնդիրը լուծվեց»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։