«Պայքարիր, քանի դեռ քո տունն էլ չեն հանձնել թշնամուն»․ Սթափության կոչ՝ Գյումրիում ու Արմավիրում
Հանուն Տավուշի և ընդդեմ միակողմանի զիջումների պայքարը շարունակվում է, դրա շրջանակում տարբեր ակցիաներ են իրականացվում ոչ միայն Տավուշում, այլև Հայաստանի տարբեր մարզերում՝ գյուղերում ու քաղաքներում։
Ակցիաների մասնակիցները սթափության կոչ են ուղղում հայրենակիցներին․ «Ելե՛ք, հանձնել է», «Պայքարիր, քանի դեռ քո տունն էլ չեն հանձնել թշնամուն», « Մենք թուրքին տալու հայրենիք չունենք»։