«Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ)
ՀՀ Արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն է Կիրանցում։ Այստեղ են նաև հանուն հայրենիքի մղված մարտերում զոհված հերոսների մայրերը, որոնք նույնպես իրենց աջակցությունն են եկել հայտնելու Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և վերահաստատելու իրենց դիրքորոշումը՝ դեմ են Տավուշի հաշվին թշնամուն արվող միակողմանի զիջումներին։
Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես շեշտեց՝ միասնական է պետք լինել Տավուշի համար պայքարում։ Նա նաև իր խոնարհումը բերեց հերոսածին մայրերին։
«Ազգը պիտի լինի Տավուշի հետ և մեր բոլոր սահմանապահ հերոսների հետ։ Այդ հերոսների ծնողներն են այստեղ, և խոնարհումը քիչ է, բայց Բագրատ Սրբազանի ներկայությամբ և օրհնությամբ մենք երախտագիտություն ենք հայտնում ձեզ, որ տվեցիք ձեր տղաներին մեր հայրենիքին և ներողություն ենք խնդրում, որ չպահեցինք, որ այդքան ամուր չէր պետությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը