G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Մեծ յոթնյակի (G7) երկրները մտադիր են նվազեցնել կախվածությունը ռուսական ապրանքներից և տեխնոլոգիաներից, որոնք կապված են ատոմային էներգետիկայի ոլորտի հետ, և ցանկանում են այդ հարցում աջակցել այլ երկրների։
Այս մասին նշված է G7-ի էներգետիկայի նախարարների հայտարարության մեջ, որն ընդունվել է Թուրինում կայացած երկօրյա խորհրդաժողովի արդյունքներով։
«Մենք վերահաստատում ենք G7-ի երկրների ղեկավարների հանձնառությունը՝ նվազեցնելու կախվածությունը Ռուսաստանից քաղաքացիական նշանակության ապրանքների մատակարարումներից, որոնք կապված են միջուկային էներգետիկայի հետ, ներառյալ դիվերսիֆիկացված վառելիքի մատակարարումների շղթայի ստեղծման աջակցումը, որը ենթակա չէ ռուսական ազդեցության, ինչպես նաև մտադիր ենք օգնություն ցույց տալ այն երկրներին, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել մատակարարումները», - ասված է հայտարարության մեջ: