Ամերիկացին վիճակախաղով շահել է Պիկասսոյի նկարներից
ԱՄՆի Փենսիլվանիայի նահանգի բնակիչն օնլայն վիճակախաղի ժամանակ կարողացել է ձեռք բերել Պիկասսոյի նկարներից մեկը՝ 100 եվրոյով: Այս մասին հայտնում է ВВС-ն:
Խոսքը Պիկասսոյի «Գլխակով մարդը» (L'Homme au Gibus) նկարի մասին է, որի իրական արժեքը կազմում է 1 մլն ԱՄՆ դոլար:
25-ամյա Ջեֆֆի Գոնանոն հայտնել է, որ համացանցում որոնում էր ինչ-որ, նկար, որը կկարողանա կախել իր պատից և հանկարծակի հանդիպում է Sotheby's վիճակախաղի աճուրդին, որտեղ Պիկասսոյի նկարը վաճառվում է 100 եվրոյով:
Գանոն գնում է վիճակախաղի 50 հազար տոմսերից մեկը և հենց այդ տոմսը հաղթում աճուրդում: