Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ
Բերքաբերի հատվածում ականազերծման աշխատանքներն ավարտվել են , սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները դեռևս ՝ ոչ։ Դրանք արվել են, բայց չեն ավարտվել։ «Փաստինֆո»-ին ասաց Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի համայնքապետ Տիգրան Հարությունյանը՝ նշելով, որ այսօր ոչ մի աշխատանք չի կատարվում։
Արդյոք տեղեկություն ունեն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Բերքաբերի հողատարածքների վերադարձնելու հնարավորության մասին, «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ համայնքապետն ասաց, որ նորություն չկա։