Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն անդրադարձել է Ադրբեջանում իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությանը։
«Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը համարձակվել է բանտարկել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների Վացլավ Հավելի անվան մրցանակի դափնեկիր Անար Մամեդլիին։ Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով։ Ոչ հիմա և ոչ էլ հունվարին»,- նշել է Շվաբեն X-ի իր էջում։