Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել անհայտ կորածների որոնման գործում
Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է Հայաստանի համապատասխան կառույցների հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ երկու կողմից անհայտ կորածների որոնման գործում: Այս մասին հայտարարել է ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը։
«Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման գործում՝ փոխվստահության մթնոլորտում պահպանելով ճշգրտության, թափանցիկության սկզբունքները»,- ասել է Ախունդովը։